Լրահոս
Արցախ
22:18
28.03.23
93

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ստեփանակերտի մանկատանը և դպրոցում սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։