Լրահոս
Աշխարհ
16:00
12.03.23
445

Հրապարակվել է պատգամավորի որդու կողմից 24-ամյա երիտասարդին կյանքից զրկելուց հետո ձեռք բերված տեսագրությունը

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ մարտի 12-ին «Իզվեստիան» տեսագրություն է ձեռք բերել փողոցային հսկողության տեսախցիկներից, որը ֆիքսել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած սպանությունից հետո առաջին րոպեները, որոնց կատարման մեջ կասկածվում է Պետդումայի պատգամավոր Արտեմ Իվանյուժենկովի որդին։

Կադրերում երևում է, որ մարդիկ վիրավոր երիտասարդին դուրս են բերում ու նստեցնում մեքենան։

Հայտնի է, որ Ռուսաստանի Կոմունիստական ​​կուսակցությունից (KPRF) ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Իվանյուժենկովի որդին՝ 24-ամյա Արտեմը, դեռ կալանավորված չէ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունից հետո երիտասարդը դիմել է փախուստի։

Այդ օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ Արտեմ Իվանյուժենկովը կասկածվում է Մոսկվայի մարզում սպանություն կատարելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով: