-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի վրա պատկերված նշանը

Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով»։
Մեկ այլ պնդման համաձայն, գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ «այդ սիմվոլը բռնագրավումից հետո Ղարաբաղում հիմնված և Արցախ անունը ստացած ապօրինի կառույցը ոչնչացնելու և ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է»։
Հիշեցնենք, որ նմանատիպ «ռազմաշունչ» տառ նկատել էինք Ուկրաինայի դեմ ռուսական ռազմագործողության ժամանակ, երբ ՌԴ ԶՈւ-ին պատկանող զրահատեխնիկայի վրա ներկվել էր «Z» տառը։ ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով տառի նշանակությունը, հայտնել էր, որ «Z» նշանակում է հաղթանակի հետևից։
Հաշվի առնելով այս պնդումները, տարածաշրջանում առկա լարվածությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր հնարավոր ագրեսիան և վերջինիս իրագործման համար ստեղծված հիմքերը, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումները, կարող ենք ասել, որ այդ նշանը որոշակի ուղերձ է պարունակում՝ ցույց տալով կամ ազդարարելով այդ երկրների կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով ստանալու մտադրությունը։
-
18:50 23.09.23 Իլհամ Ալիևն ու Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել են Կարդալ ավելին
-
15:07 23.09.23 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Կարդալ ավելին
-
10:00 23.09.23 Բրյուսելի և Բաքվի միջև նոր պայմանավորվածություն կա Կարդալ ավելին
-
23:05 22.09.23 Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները Կարդալ ավելին