Լրահոս
Քաղաքական
18:00
06.06.23
45

Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am

Img default alt hy

«Հետք»-ը գրում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը և չի շտապում որևէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով:

Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» և «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գևորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ:

2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գևորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գևորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։