-
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23 -
Միջազգային
«Ռուսաստանը պարտվում է պատերազմում». Զելենսկին կարող է արևմտյան զենքը կիրառել ՌԴ տարածքում
14:1506.06.23 -
Հասարակական
Արտաշատում վերացվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
13:4506.06.23
Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ․ Բագրատ Միկոյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ մի քանի վայրկյան տևողությամբ ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանից, որտեղ նա ասում է․ «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Հակոբ Արշակյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և նրա խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր:
Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ պարզելու, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը, երբ է արվել։
Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Հարցազրույցը տրվել է Ռուսատանի ОРТ հեռուստաընկերության «Момент истины» հաղորդման համար՝ 1994 թվականի հունվարի 10-ին, Արցախի Պետական Պաշտպանության Կոմիտեի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, դեռևս պատերազմի ժամանակ: Մարտական գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը, ինչը իրականացվեց փայլուն ձևով:
Իշխանության ներկայացուցչին առաջարկում եմ Հ1-ով հրապարակել այդ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ցայտուն դարձնելու մեր հասարակության համար, թե պատերազմի ընթացքում հաղթող ղեկավարը իրեն ինչպես է դրսևորում:
Ի դեպ, այդ տարածքները եղել են Արցախի անվտանգության և անկախության երաշխիքի ծանրակշիռ մասը, ինչը իրենք «ամբողջությամբ» մսխել են:
Շնորհակալ ենք Արշակյանին մեր պատմության այս փառավոր հատվածը հիշեցնեու համար»:
-
18:45 06.06.23 Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ Կարդալ ավելին
-
18:00 06.06.23 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am Կարդալ ավելին
-
17:45 06.06.23 Միրզոյանն ու Կլաարը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության Կարդալ ավելին
-
17:15 06.06.23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոն է մեկնել Կարդալ ավելին