-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Իտալիայում հասարակական տրանսպորտի համազգային գործադուլ է սկսվել

Իտալիայում խոշորագույն արհմիությունների կոչով սեպտեմբերի 18-ին հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները համազգային գործադուլ են անցկացնում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։ Գործադուլների օրենսդրության համաձայն՝ ճյուղի աշխատողները պարտավոր են ապահովել «երաշխավորված» ընդմիջումներով երթևեկությունը, որոնք տարբեր են յուրաքանչյուր առանձին քաղաքի համար, բայց բոլոր դեպքերում ընդգրկում են առավոտյան և երեկոյան ժամերը:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը դժվար է լինելու Հռոմում, Միլանում, Թուրինում և մյուս քաղաքներում։ Տեղական տրանսպորտային ընկերությունները նախապես հայտնել են երթուղիների մասին, որոնցով երթևեկությունը լինելու է ընդհատումներով։ Գործադուլը գործնականում կհանգեցնի կանգառներում փոխադրամիջոցի երկար սպասելուն և, ինչպես Հռոմում, մետրոպոլիտենի մի քանի կայարանների փակմանը։ Կախված քաղաքից՝ գործադուլի հետևանքները կզգան մերձքաղաքային էլեկտրագնացքների, ավտոբուսների, տրամվայների, մետրոյի և քաղաքային ճոպանուղիների ուղևորները։
«Քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների աշխատավարձն ամենացածրն է Եվրոպայում: Աշխատանքի պայմանները վատթարանում են, իսկ ծառայությունների ապահովման մեջ ներգրավվածների առողջության և անվտանգության պաշտպանությունը նվազում է այն դեպքում, երբ պատասխանատվությունը և ռիսկերը մեծանում են: Մինչդեռ ինֆլյացիան ու գները աճում են, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների», - ասվում է տրանսպորտային ճյուղի արհմիությունների համատեղ հայտարարության մեջ։
Աշխատավորների պրոֆեսիոնալ միավորումների պահանջների թվում է աշխատանքային շաբաթվա կրճատումը մինչև 35 ժամ և աշխատավարձի բարձրացումը 300 եվրոյով։
-
18:45 22.09.23 Ուկրաինան ընթացիկ տարում ավելի քան 54 միլիարդ դոլար կուղղի ռազմական ծախսերի համար Կարդալ ավելին
-
17:12 22.09.23 Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն Կարդալ ավելին
-
21:22 20.09.23 Գաբոնի նախագահը երկրում իշխանափոխությունն անվանել է ազատագրություն Կարդալ ավելին
-
10:00 19.09.23 Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին