Լրահոս
Քաղաքական
13:02
19.09.23
52

«Կարմիր» ակցիա՝ Հանրապետության հրապարակում...կամ «Կարմիր աթոռ»՝ Հանրապետության հրապարակում

Կարմիր ներկված, մաշված աթոռով խորհրդանշական՝ «Արյուն հանուն աթոռապաշտպանության» իրազեկման ակցիա է արել Հանրապետության հրապարակի գորգի վրա ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: Նրա խոսքով՝ մաշված և վնասված աթոռը խորհրդանշում է պետականության վիճակը՝ Փաշինյանի 5 տարվա կառավարումից հետո: Կարմիր ներկը 44-օրյա պատերազմում զոհված հերոսների արյան խորհրդանիշն է:

Ադրբեջանագետը կոչ է արել քաղաքացիներին, որոնք ևս համաձայն չեն Փաշինյանի իշխանության՝ Արցախը Արդբեջանի կազմում թողնելու որոշման հետ, դուրս գան փողոց և ակցիա անեն: