Լրահոս
Առողջապահական
11:00
08.03.23
139

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի․ ԱՆ

Մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: