Լրահոս
Միջազգային
15:00
06.06.23
75

Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ տարհանվել է

Img default alt hy

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի հիդրոէլեկտրակայանի գնդակոծության պատճառով ջուրը սկսել է լցվել Դնեպր գետի ափին գտնվող բնակավայրերը, CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Ըստ պաշտոնյայի՝ Դնեպրի արևմտյան ափին գտնվող շուրջ 16 հազար մարդ աղետի գոտում է: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի (Երևանի ժամանակով 8:30-ի) դրությամբ ամբողջովին կամ մասնակի հեղեղված է եղել 8 բնակավայր:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Խերսոնի մարզից տարհանվել է 742 բնակիչ: 

Ճանապարհների հեղեղումների պատճառով հնարավոր չէ հասնել որոշ բնակավայրեր: Տարհանման խմբերն այլ ելքեր են որոնում: