-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
ԼՂ-ում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի 19.09.2023թ. նիստում։
Ելույթում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի' գործընկերներ,
Այսօր ուզում եմ պնդել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեր հանձնաժողովի մտահոգության առարկան դառնա։ 9-ամսյա պաշարումից հետո, որն ամբողջությամբ տակնուվրա է արել քաղաքացիական կյանքը և 1991 թվականից ի վեր ստեղծված ժողովրդավարական կառավարման համակարգը,Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի անմիաջական աջակցությունը, նոր պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղում։ Այսօր ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Իլհամ Ալիևը Հայոց ցեղասպանության նոր փուլն է սկսել:
Այս ընթացքում, երբ մեր հանձնաժողովում տեղի է ունենում նիստը, տեղեկություններ են գալիս բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին, որոնց թվում են նաև երեխաներ:
Գործընկերնե՛ր,
Մինչ մեր կազմակերպությունը շատ ջանասիրաբար իր խորին մտահոգությունն է հայտնում հակամարտության «երկու» կողմերին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Հայոց նոր ցեղասպանության իր պետական քաղաքականությունը, այլև իր հանցավոր վարքագծի մեջ նոր ուղիներ և միջոցներ է ներդնում։ Նման պետական քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ հայերը չեն կարող և չեն ապրելու մի երկրի ինքնիշխանության ներքո, որը ոչ միայն տասնամյակներ շարունակ ատելություն է քարոզում հայերի դեմ, այլև այժմ հայերի ոչնչացման արշավ է իրականացնում։
Ես չեմ պատրաստվում այսօր հանձնաժողովի անդամներին համոզել, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ցեղասպանություն է։ Ես պարզապես խնդրում եմ ձեզ կարդալ համապատասխան գիտնականների, իրավաբանների և կազմակերպությունների եզրակացությունները, որոնք ի մի եմ բերել ձեզ համար «Կանգնեցրե՛ք Հայոց նոր ցեղասպանությունը» գրքույկում: Այդ դեպքում ձեզնից շատերը կարող են զուգահեռներ անցկացնել Ղարաբաղում տիրող իրավիճակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական քաղաքականության միջև: Անկախ այն բանից, թե ինչպես եք գնահատելու դա՝ ֆաշիզմ, թե ցեղասպանություն, այն պետական քաղաքականություն է, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանը։
Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետերի համար։
Ուստի, եթե միջազգային հանրությունը չունի Ադրբեջանին սթափեցնելու կարողություն կամ կամք, մենք պետք է մեկուսացնենք Բաքվում գոյություն ունեցող ռեժիմը։ Այդ ռեժիմը պետք է անտեսվի ժողովրդավարական աշխարհի կողմից ճիշտ այնպես, ինչպես նա է անտեսում քաղաքակիրթ աշխարհը, միջազգային դատական ինստիտուտները և մեր կազմակերպությունը:
Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների, և նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի։ Մենք չպետք է անգործության մատնվենք միայն այն պատճառով, որ այս առաջարկությունը չի գալիս Հայաստանի կառավարությունից։ Անգործությունը տապալում է մեր կազմակերպության նպատակը: Եթե իրական փոփոխություններ չլինեն, շատ շուտով ստիպված կլինենք ընդունել այս կազմակերպության գաղափարական մահը: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը փոխարինվում են նոր հարթություններով, այն է՝ ավտորիտարիզմի հանդուրժում, մարդու իրավունքների ընտրողական պաշտպանություն և աշխարհաքաղաքական նպատակահարմարություն»:
-
23:30 24.09.23 Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի Կարդալ ավելին
-
22:30 24.09.23 Վաղը առավոտյան ժամը 08։00-ին գործողության ժամն է․ Իշխան Սաղաթելյան Կարդալ ավելին
-
21:55 24.09.23 Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին Կարդալ ավելին
-
21:20 24.09.23 Կարևորն՝ Ավետիք Չալաբյանի ելույթից Կարդալ ավելին