-
Քաղաքական
Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում
20:4828.03.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Հարված դաշնակցին. Ռուսաստանի հետ կապերը խզելու համար են մեղադրում Հայաստանին
20:3028.03.23 -
Իրավական
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
20:0028.03.23 -
Հասարակական
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ
19:1528.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ադրբեջանը չի հեռանալու «շահեկան դիրքերից». Ալիևի ագրեսիան չի նահանջում
18:3028.03.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները
18:2228.03.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
18:0828.03.23 -
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
17:2028.03.23 -
Հասարակական
Վայ ձեզ, որ ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան
17:1828.03.23
ԼՂ ժողովրդի գլխին կախված է հումանիտար աղետի վտանգ, գործուն քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է դարձել. այն եզակի հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին և կոնկրետ քայլեր նախանշելու համար:
Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին և դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր և հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»:
-
21:15 28.03.23 Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Կարդալ ավելին
-
20:48 28.03.23 Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում Կարդալ ավելին
-
20:33 28.03.23 Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից Կարդալ ավելին
-
20:06 28.03.23 Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. hետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները. Zham.am Կարդալ ավելին