Լրահոս
Իրավական
22:30
18.03.23
109

Մարիխուանա իրացրած տղամարդը կալանավորվել է

Img default alt hy

Մարտի 10-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ։ Նրանք Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։

Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։

Նախնական տվյալներով՝ նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել։ 46-ամյա տղամարդը կալանավորվել է։