-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23
Մեր երկրում խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են․ անկարող են հանցագործությունը բացահայտել․ Ավետիսյան

Օրերս ստացա դատաբժշկի փորձաքննությունը որդուս վրա հարձակման և ֆիզիկական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ որդուն ծեծի են ենթարկել:
«Գիտե՞ք Հայաստանում ինչպես են փորձաքննություն իրականացնում, երբ մարդն արդեն ի վիճակի է քայլել, վերքերն ու վնասվածքներն արդեն լավացել են, արտաքին դաշտում որևէ նկատելի բան չկա, այ հենց այդ ժամանակ տուժածը հայտնվում է դատաբժշկի մոտ: Արդեն պատկերացնում եք չէ՞, թե ինչ փորձաքննություն է իրականացվում: Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունն իրենց գործառույթները թողած չգիտես ինչո՞վ են զբաղված: Տեսախցիկներ հայտնաբերված չեն, կասկածելի ոչինչ չկա….Վաղը ձեր երեխաներն էլ են հայտնվելու այդ իրավիճակում, որովհետև մեր երկրում ամենաթողությունը, անդաստիարակ վարքագիծը, խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են:
Ի դեպ, իմ հրապարակումից հետո մի քանի օր աշխատեցին և ամեն ինչ ավարտվեց: Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Գործը կարող եք փակել, ձեզ նեղություն մի՛ տվեք, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, ես սպասում եմ ձեր գրավոր պատասխանին։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազություն, դեպքի առնչությամբ հաղորդագրություն եք տարածում ու անչափահասի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ բացված գրում եք, որ ի՞նչ անեք: Ամենատարրական հարցերում նույնիսկ տգիտությունն է առաջնային:
Այս ընթացքում մի բան էլ հասկացա, որ այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում....»,- գրել է նա:
-
17:00 06.06.23 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կարդալ ավելին
-
16:30 06.06.23 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր ծրագրերի իրականացումը. «Լույս» հիմնադրամ Կարդալ ավելին
-
16:15 06.06.23 ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն Կարդալ ավելին
-
14:49 06.06.23 Ճահճանում է Սևանը. «լավ տարի չի սպասվում» Կարդալ ավելին