Լրահոս
Համայնքներ
19:45
18.09.23
355

Որոշ մարզերում սպասվում են վթարային ջրանջատումներ

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։

Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և գյուղերի հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարմանը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: