-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23
Ոստիկանությունը ներկայացրել է Աշտարակում կատարված դաժան սպանության և բացահայտման մանրամասները

Մայիսի 19-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից:
Հայտնում էին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքի մի բնակարանում հայտնաբերել են 56-ամյա Սիլվարդ Քոչարյանի դիակը` պարանոցի կտրած վերքով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Մեկնել են նաև ոստիկանության ու քննչական Արագածոտնի մարզային վարչությունների ղեկավարներ, դատախազը, բաժնի պետը, դատաբժիշկ ու փորձագետ: Բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել նաև կնոջ որովայնին ու կրծքավանդակին:
Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ` հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արագ հավաքած փաստերը համադրելու և ճիշտ հետևություններ անելու, նաև քաղաքացիների հետ համագործակցության արդյունքում առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզվեցին, կասկածյալն էլ, որ սպանված կնոջ ազգականն է, ձերբակալվեց:
Կնոջ ազգական, այլ երկրի քաղաքացի 41-ամյա տղամարդը մայիսի 18-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանում է Հայաստան: Նա տեղավորվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի մի հյուրանոցում և արդեն հաջորդ օրը մեկնում Աշտարակ: Այստեղ նա քաղաքացիներից փորձում է ճշտել Տիգրան Մեծի փողոցի և հատկապես 19-րդ շենքի տեղը: Հասնելով շենք` նա բնակիչներից մեկին հարցնում է 45-րդ բնակարանի տեղը, բարձրանում 5-րդ հարկ, թակում դուռը, և երբ կինը բացում է դուռը, 41-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածեր է հասցնում կնոջ մարմնի տարբեր մասերին, վերջում կտրում պարանոցն ու փորձում հեռանալ: Կասկածելի ձայներ լսած հարևանները տեսնելով նրա հեռանալը և վատ բան կանխազգալով՝ վերին հարկերից բղավում են, որ բռնեն հանցագործին: Նրանց կանչին արձագանքում է հարևան շենքի մի բնակիչ: Նա մոտենում է տղամարդուն և փորձում բռնել նրան: Քաշքշուկից և դանակով սպառնալուց հետո 41-ամյա տղամարդուն հաջողվում է փախչել: Հասնելով Աշտարակի Սիսակյան փողոց` նա այնտեղ է թողնում հանցագործության պահին հագին եղած շորերը, հագնում նորերը, քիչ հեռանալով` վարձում է տաքսի և հասնում Երևան:
Տղամարդուն հայտնաբերելու նպատակով Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ:
Պարզվեց, որ այդ օրը Երևան հասնելով, ըստ նախնական տվյալների, հետքերը թաքցնելու նպատակով նա գիշերում է ոչ թե Մաշտոցի պողոտայի, այլ Երվանդ Քոչարի փողոցի մեկ այլ հյուրանոցում: Իրավապահներին հաջողվում է ճշտել նրա գտնվելու վայրը, և մայիսի 20-ին, ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության ծառայողները 41-ամյա տղամարդուն հայտնաբերում են հենց այդ հյուրանոցում, ձերբակալում և ներկայացում են նախաքննություն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ պարզվում են հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
20:45 06.06.23 Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք Կարդալ ավելին
-
19:15 06.06.23 Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում Կարդալ ավելին
-
18:36 06.06.23 «Նոր Զովք»-ի գործով նոր բացահայտում․ 5 անձ կալանավորվել է, ավելի քան 501 մլն դրամ հարկ չի վճարվել Կարդալ ավելին
-
18:33 06.06.23 Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառով է ծեծել, ոչ թե հյուրանոցի սենյակի գումարն ուզելու համար. փաստաբան. «Առավոտ» Կարդալ ավելին