-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23
Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ գնել․ «Առավոտ»

Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձևերով. «Բազմաթիվ պարեկներ բռնվել են, որ փող են առել: Նաև ես ինֆորմացիա ունեմ, որ պարեկ է եղել՝ քաղաքացուն բռնել է ու ասել՝ վրեդ ակտ չեմ գրում, էս խանութում մի հատ կոշիկ եմ տեսել, կառնե՞ս՝ էթաս: Ա՛յ Աբու Հասան: Էդ կոշիկը առել, տվել է, պարեկը ակտ չի գրել: Դե, հիմա թող գնա Վարդաշենի գաղութ, միլիցեքի գաղութ, կոշիկները հագնի, իրան զգա Ալլադին, խցից դուրս գա, էթա ֆռա, հետ գա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք՝ երբ երկու տարի առաջ Երևանում ներդրվեց պարեկային ծառայությունը, մեզ խոստանում էին անկաշառ, գերպրոֆեսիոնալ «կինոյի հերոսներ»: Շամշյանի խոսքով՝ որոշ պարեկների հակաօրինական գործողությունների և «հաբրգածության» հետևանքով վարկաբեկվում է ողջ պարեկային ինստիտուտը. «Ես բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր եմ արել, որ նույն պարեկը մարդու կյանք է փրկել: Վթարի վայրում քաղաքացին կանգնած, ծխախոտը բերանին, բերանը մինչև ստամոքսը բաց, հռհռում է, ասում է՝ «հլը նայի, պարեկը ձորից պատգարակով մարդուն հանում ա, չի կարում իրա գլխարկը բռնի, պարեկի գլխարկը ընկնում ա»: Դե արի, էդ ժամանակ ասա՝ ա՛յ տախտակ, պարեկը մարդ է փրկում, գլխարկն էլ կարա էդ ժամանակ ընկնի, ոտքն էլ կարա սայթաքի»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ անկախ արձանագրված արատավոր մի շարք դեպքերից, երբ պարեկը գողություն է անում ու բռնվում, «կրիստալ» թմրամիջոցների վաճառքով է զբաղվում, վթարի է ենթարկում ու փախուստի դիմում, ընդհանուր առմամբ, պարեկային ծառայությունը ստացված ռեֆորմ է. «Երևանում արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը ավելացավ 2,5 անգամ: Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Եթե մենք նայենք խմածության մահացու վթարների քանակը, եթե մենք նայենք մի շարք հանցատեսակներ, ապա կտեսնենք, որ իրոք փոփոխություն կա: Հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումն ավելացել է 600%-ով»:
-
20:45 06.06.23 Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք Կարդալ ավելին
-
19:15 06.06.23 Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում Կարդալ ավելին
-
18:36 06.06.23 «Նոր Զովք»-ի գործով նոր բացահայտում․ 5 անձ կալանավորվել է, ավելի քան 501 մլն դրամ հարկ չի վճարվել Կարդալ ավելին
-
18:33 06.06.23 Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառով է ծեծել, ոչ թե հյուրանոցի սենյակի գումարն ուզելու համար. փաստաբան. «Առավոտ» Կարդալ ավելին