Լրահոս
Քաղաքական
18:00
19.09.23
56

Փաշինյան-Էրդողան հեռախոսային պայմանավորվածության պտուղները երևում են. Զոհրաբյան

Img default alt hy

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաշինյան-Էրդողան հեռախոսային պայմանավորվածության պտուղները երևում են:

Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդին: Սա ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական պարտավորություն է: ՊԵՏՔ Է ԱԶԳԸ ՊԱՐՏԱԴՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Ռուսաստանի Դաշնությունը պետք է անտեսի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը և գործողությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, քանի որ դրանք հակասում են հայ ազգի շահերին, հակասում են նույնիսկ 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ռուսաստանի Դաշնությունը պետք է հաշվի առնի, որ թեև Արցախի Հանրապետությունը չի ստորագրել 09.11.2020թ. եռակողմ հայտարարությունը, սակայն Արցախի ժողովուրդը հանդիսանում է այդ հայտարարության ՇԱՀԱՌՈՒՆ: Խաղաղապահ ուժերը ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ պաշտպանել Արցախի ժողովրդին»: