-
Զինված ուժեր
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
20:2406.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական բանակը լուծարելու պահանջ կա՞. Ադրբեջանն «արգելում է» Հայաստանին զինվել
20:1906.06.23 -
Առողջապահական
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
20:1506.06.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվին տրված ժամանակը սպառվում է. առևանգված զինծառայողների մասին տեղեկություններ պետք է հայտնի այսօր
19:3906.06.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Թշնամին կրակել է Գեղարքունիքում. էսկալացիայի մեծ վտանգ են տեսնում փորձագետները
18:3006.06.23 -
Քաղաքական
Սոթքի հանքում «պաշար չկա», Տավուշում «անկլավներ կան», Սյունիքն էլ «հայկական է». մարզպետները՝ ԱԺ-ում
16:4506.06.23 -
Հասարակական
ՆԳՆ-ից զգուշացնում են տնտեսվարողներին՝ ծխելու արգելքը խախտելու համար կտուգանվեն
16:1506.06.23 -
Տարածաշրջան
«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով. Պեսկով
16:0006.06.23 -
Իրավական
Ինքնաշեն զենքով սպանության փորձ՝ Գեղհովիտ բնակավայրում․ մեկ անձի մեղարդանք է ներկայացվել
15:4506.06.23
Պետք է հրաժարվենք բոլոր այն խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ․ Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Արցախի թեմի գլխավոր նպատակներից է եկեղեցու հովանու ներքո արցախահայությանը համախմբելը՝ և՛ խաղաղ պայմաններում, և՛ փորձությունների պահերին, «Արցապրես»-ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
«Արցախյան գոյապայքարի ամբողջ ընթացքում Եկեղեցին եղել է այդ պայքարի առաջամարտիկը, ոգի և օրհնություն տվողը: Բնականաբար այսօր էլ, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ և կրում է բազում զրկանքներ, Արցախի թեմը ուղղակի չի կարող անմասն մնալ իր զավակների նեղություններից: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝ ժողովրդի հոգևոր-հոգեբանական կայունությունը պահպանելու ուղղությամբ»,- ասել է հոգևորականը:
Նրա խոսքով՝ չնայած բազում դժվարություններին՝ թեմը կազմակերպում է հոգևոր մշակութային միջոցառումներ, ուխտագնացություններ, որոնք նպատակ ունեն այս դժվարին օրերին միավորելու և հոգեպես զորացնելու ժողովրդին:
«Հուրախություն մեզ, կարող ենք վկայել, որ անհամեմատ մեծացել է եկեղեցի հաճախողների ու պատարագներին մասնակցողների թիվը: Դժվարություններն ու նեղությունները ստիպում են մարդուն նայել իր ներսը, վերև նայել, փնտրել Աստծուն, և այդ փնտրտուքի ճանապարհը նրան բերում է դեպի Եկեղեցի»,-ընդգծել է հոգևոր հայրը:
Նրա դիտարկմամբ՝ օրհասական պահին ակտիվացել են օտարամուտ և մոլորեցնող հավատքի հետևորդները՝ աղանդավորները:
«Նրանք փորձում են համոզել, որ իբր փրկությունը միայն իրենց այս կամ այն խմբակին անդամակցելն է: Սրանք լուրջ վտանգ են ներկայացնում մեր վիրավոր երկրի համար՝ թե՛ ազգային անվտանգության առումով և թե՛ ժողովրդի հոգևոր միասնության: Եկեղեցին փորձում է հաղթահարել նաև այս պառակտիչ մարտահրավերները»,-նշել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը ՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ ամուր կամք, հզոր հավատք և մերժել անձնական շահը:
«Մենք պետք է հրաժարվենք այն բոլոր խոտելի երևույթներից, որոնք քայքայում են ցանկացած երկիր ու ազգ՝ եսասիրություն, փառամոլություն, փողասիրություն և այսպես շարունակ: Երբ Արցախում և Մայր Հայրենիքում սիրո իշխանությունը կհաղթի իշխանության հանդեպ սիրուն, այն ժամանակ խաղաղությունը կգա և կբնակվի մեզ մոտ»,- համոզված է Տեր Վաչագանը։
Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, նա իր խնդրանքն ու հորդորն ունի քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Իրենց հայացքն ուղղեն քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկանան, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև իրենց եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանք այցի չեկան(Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։
-
18:05 06.06.23 «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» Արցախի իշխանություններին ուղղված պահանջներ է ներկայացրել Կարդալ ավելին
-
11:18 06.06.23 Ադրբեջանի Պն-ն խեղաթյուրում է իրականությունը Կարդալ ավելին
-
09:45 06.06.23 Ես ոչ մի ձևաչափով չեմ տեսնում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում. Վարդանյան Կարդալ ավելին
-
22:09 05.06.23 Շրջափակված Արցախի բնակիչները պարեն ձեռք բերելու համար նոր կտրոններ կստանան Կարդալ ավելին