Լրահոս
Հասարակական
12:45
06.06.23
434

Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղում․ կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքնաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող «Թալին» բժշկական կենտրոնի բժիշկ Գևորգ Նիկոլյանը, ով մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին։

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Hyundai-ն բախվել է քարերին, Mercedes Sprinter-ը՝ ծառերին և քարերին։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։