Լրահոս
Քաղաքական
19:45
19.09.23
61

Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Img default alt hy

Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ վստահություն եմ հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Դեսպանը հատկապես ընդգծել է սահմանների համալիր կառավարման, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում։

Կարեւորել եմ ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAIEX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը հարկային և մաքսային բարեփոխումների ոլորտներում։
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծել ենք ընթացող լայնածավալ մաքսային բարեփոխումների կարևորությունը՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունն այս ուղղությամբ արդյունավետ աշխատելու և համագործակցելու հարցում»,-նշված է գրառման մեջ: