Լրահոս
Տնտեսական
23:15
12.07.23
135

Սևանից շատ ջուր են վերցնում, քանի որ ջրամբարները դատարկ են. աղմկոտ քննարկում՝ ԱԺ-ում

Հայաստանի ջրամբարներում ջուր չլինելու պատճառով նորից Սևանա լիճն են նախատեսվածից շատ դատարկում, որ Արարատյան դաշտավայրը ոռոգեն: Ազգային ժողովն այսօր հաստատել է՝ 170 միլիոնի փոխարեն 240 միլիոն խորանարդ մետր ջուր կվերցնեն Սևանից: 

Քննարկումը թեժացել է, երբ ընդդիմադիրները իշխանականներին մեղադրել են ջրամբարներ կառուցելու ծրագիրը ձախողելու համար: Փոխարենը Թուրքիան է սահմանին ջրամբարներ կառուցում՝ ցամաքեցնելով դեպի Հայաստան հոսող գետերը: