Լրահոս
Իրավական
22:30
01.09.23
120

«Սպառնացել ա՝ հեսա հալդ կտենաս». արնաշաղախ տղամարդուն պարեկները խոշտանգե՞լ են

Ոստիկանության Շենգավիթի բաժնում գիշերային սկանդալի մասին հակասական հայտարարություններն են հնչում: Տուժածի փաստաբանը պնդում է, որ պարեկներն են ծեծել 45-ամյա տղամարդուն, ոստիկանությունը վստահեցնում է, որ տղամարդն ինքն է վնասել իրեն: Ամեն ինչ սկսվել է մի կնոջ բողոքից, որ տղամարդը փորձում է դանակով հարձակվել իր վրա: Տուժածի փաստաբանը պնդում է, որ 45-ամյա քաղաքացին անգամ տեղյակ չի եղել, որ իր գոտու վրա դանակ կա: