-
Քաղաքական
Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի
23:3024.09.23 -
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23
Վիճաբանություն, ծեծկռտուք ու կրակոցներ Հրազդան քաղաքում. վիրավորները հայր ու որդի են

Երեկ` սեպտեմբերի 17-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի սալջարդ վերք, մարմնի բազմակի սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Տիգրան Խ․-ն է։Մինչ տեղում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոց է տեղափոխվում «ձախ քունքային շրջանի և աջ ականջի շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացի։
Ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հրազդանի բնակիչ 50-ամյա Գնել Խ․-ն է։Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորների, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 3-րդ շենքի բակում Հրազդան քաղաքի բնակիչներ 34-ամյա Գարիկ Հ․-ն, 37-ամյա Լևոն Ս․-ն և 36-ամյա Միխաիլ Մ․-ն վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված Տիգրան Խ-ի և Գնել Խ․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց, իսկ ըստ օպերատիվ տվյալների Լևոն Ս․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել գետնին, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի։Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գարիկ Հ․-ին, Լևոն Ս․-ին և Միխաիլ Մ․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են, իսկ դեպքի վայրում հայտնաբերված ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Գարիկ Հ․-ն։
-
23:10 24.09.23 Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ Կարդալ ավելին
-
22:10 24.09.23 Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ Կարդալ ավելին
-
21:01 24.09.23 Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ Կարդալ ավելին
-
20:20 24.09.23 Ճնշող տեսարաններ՝ Գորիսում. տեղահանված արցախցիների առաջին օթևանը Կարդալ ավելին