-
Հասարակական
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով․ ՄԻՊ
22:1024.09.23 -
Քաղաքական
Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր. Երևանի ոստիկանապետը անչափահասի կադրերի մասին
21:5524.09.23 -
Արցախ
Ռուսական խաղաղապահների տեղակայման վայրերում շարունակում է մնալ 715 խաղաղ բնակիչ
20:3524.09.23 -
Իրավական
Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան
19:2724.09.23 -
Հասարակական
Գրադի տակով, չոքեչոք դուրս եկանք, Լենկ Թեմուրն էլ չէր մտել Հաթերք. փախստական
18:5424.09.23 -
Քաղաքական
Փաշինյանը Արցախում տեղի ունեցող ցանկացած քայլից ուղիղ կապով տեղյակ է. Հակոբյան
18:0024.09.23 -
Հասարակական
Սառնաղբյուրի հինգ բնակիչ սպանվել է, այդ թվում՝ երեք երեխա, կան գերեվարվածներ. Արցախի ՄԻՊ
17:5124.09.23 -
Հասարակական
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
17:4524.09.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը կմեկնի Բյուսել Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար
17:3024.09.23 -
Քաղաքական
Արցախահայության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխվել է Գորիս
15:4124.09.23
Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մարդկանց որոշակի խումբ, որը գործում է Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս, այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պլանավորում է ապակայունացնել երկրում իրադրությունը և կազմակերպել անկարգություններ՝ նպատակ ունենալով բռնի ուժով տապալել ներկայիս իշխանություններին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Ապակառուցողական գործընթացների մեկնարկի ժամկետը ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է հրապարակվի Եվրահանձնաժողովի որոշումը Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ «դավադիրներն» ակնկալում են, թե Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչն առիթ կհանդիսանա՝ իշխանություններին մեղադրելու ռուսական շահերը հետապնդելու մեջ։
Հայտարարության մեջ նշվում են «դավադրության» կազմակերպիչները՝ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նրա նախկին տեղակալ, այժմ Ուկրաինայի ռազմական հակահետախուզության ղեկավարի տեղակալ Գիա Լորտքիփանիձեն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը, ինչպես նաև Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկի Մամուլաշվիլին։
Հատուկ ծառայությունը հաղորդում է, որ Վրաստանում ապակայունացման մի քանի սցենար է մշակվում, այդ թվում՝ Թբիլիսիի կենտրոնում «վրանային քաղաքի» ստեղծումը, արգելապատնեշների տեղադրումը, կառավարական շենքերի պիկետավորումն ու գրավումը, սադրանքները, մասնավորապես, բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցներից մեկի սպանությունը և դրանում ոստիկանությանը մեղադրելը:
«Նշված ռիսկերը չեզոքացնելու նպատակով Պետական անվտանգության ծառայությունն իրականացնում է և կիրականացնի բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները՝ փոխգործակցելով իրավասու այլ մարմինների հետ», - նշվում է հայտարարության մեջ։
-
18:50 23.09.23 Իլհամ Ալիևն ու Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել են Կարդալ ավելին
-
15:07 23.09.23 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Կարդալ ավելին
-
10:00 23.09.23 Բրյուսելի և Բաքվի միջև նոր պայմանավորվածություն կա Կարդալ ավելին
-
23:05 22.09.23 Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները Կարդալ ավելին