-
Միջազգային
Փարիզում ընթացող ցույցերի ֆոնին Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար
22:0028.03.23 -
Միջազգային
«Աղոթե՛ք». Թրամփն ու Բոլթոնը վստահ են՝ Պուտինը բլեֆ չի անում՝ Բելառուսում միջուկային զենք տեղադրելով
21:4828.03.23 -
Արցախ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում
21:4528.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից»
21:1828.03.23 -
Քաղաքական
Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում
20:4828.03.23 -
Հայաստան
Հայլուր 20։30 Հարված դաշնակցին. Ռուսաստանի հետ կապերը խզելու համար են մեղադրում Հայաստանին
20:3028.03.23 -
Իրավական
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
20:0028.03.23 -
Հասարակական
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ
19:1528.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ադրբեջանը չի հեռանալու «շահեկան դիրքերից». Ալիևի ագրեսիան չի նահանջում
18:3028.03.23 -
Քաղաքական
ԱԽ քարտուղարը Տալլինում գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները
18:2228.03.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
18:0828.03.23
Վտանգավոր է, բայց թշնամին պետք է տեսնի, որ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում. Վերին Շորժայի համայնքապետ. News.am

Հակառակորդի դիրքերից ընդամենը մեկ կիլոմտեր հեռավորության վրա գտնվող Վերին Շորժա համայքնում այս տարի, ինչպես նախորդ տարիներին նույնպես կիրականացվեն գյուղատնտեսական աշխատանքներ: NEWS.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ չնայած վտանգը շատ մեծ է, հակառակորդը շատ մոտ է, սակայն այլընտրանք չունեն, գյուղատնտեսական աշխատանքներ ամեն դեպքում կիրականացնեն:
«Գյուղատնտեսական աշխատանքների համար դեռ շուտ է մեզ մոտ, ձյուն կա, բայց ապրիլի վերջին կսկսենք իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Շատ վտանգավոր է, թշնամին զենքը ձեռքին նստած էմեր դիմաց, ամեն րոպե կարող է կրակի, ինչ պիտի անենք, հո մեր հողը չենք թողնելու անմշակ: Պետք է մտածենք՝ ոնց պետք է մեր աշխատանքները անվտանգ կազմակերպել: Մենք ամեն գնով պետք է մեր հողն ու ջուրը չթողնենք, որ թշնամին չտեսնի՝ մենք պարտված ենք, եկամուտը մի կողմ դրած, բայց ամեն դեպքում պետք է մշակենք, որ թշնամին տեսնի՝ մենք մեր հողը մշակում ենք, չենք հեռանում»,- ասաց նա:
Համայնքապետի խոսքով՝ հողամասերը, որոնք պետք է մշակեն գյուղացիները, ավելի մոտ են գտնվում թշնամուն՝ 500, երբեմն էլ 400 մետր հեռավորության վրա:
«Մեր սահմանապահն էլ անմիջապես իրենց դիմացն է կանգնած, մոտ 50-100 մետրի վրա»,- նշեց նա:
Վերին Շորժա համայնքն ունի մոտ 400 հա վարելահող, գյուղում զբաղվում են նաև անասանապահությամբ, ինչն, ըստ գյուղապետի, հողագործությունից ավելի վտանգավոր է դարձել:
«Անասանպահության դեպքում ամբողջ օրը պետք է դաշտում լինես, դիմացդ էլ զինված թշնամին է, չենք կարող ասել՝ ինչ կպատահի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ «Թաթոյան» հիմնադրամը հայտնել էր, որ Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։
Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:
-
21:15 28.03.23 Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը Կարդալ ավելին
-
20:48 28.03.23 Մոսկվայի վերջին նախազգուշացումը՝ Երևանին. թշնամական փոսեր՝ Հաագայի քրեական դատարանում Կարդալ ավելին
-
20:33 28.03.23 Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից Կարդալ ավելին
-
20:06 28.03.23 Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. hետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները. Zham.am Կարդալ ավելին