Լրահոս
Քաղաքական
22:35
19.09.23
78

«ժողովուրդ, պատերա՜զմ է». թաց աչքեր և ոստիկանական պատեր՝ կառավարության դիմաց

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ինքնաբուխ հավաք է սկսվել Հանրապետության հրապարակում: Մարդիկ կառավարության շենքի մոտ են հավաքվել, փակել հրապարակ մտնող փողոցները՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ծեծկռտուք է սկսվել, երբ քաղաքացիները փորձում են մտնել շենք: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, կոչ արել զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: