Լրահոս
Հասարակական
10:36
10.05.26
372

«Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում

Img default alt hy

Մայիսի 9-ին, ժամը 17։17-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արգելափակված ավտոմեքենա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։