Լրահոս
Քաղաքական
16:45
01.03.24
78

Նմանօրինակ այցերը նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանը․ Իրաքյան Քուրդիստանի նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Ողջունելով Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Նեչիրվան Բարզանին ընդգծել է, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները դրականորեն նպաստում են ինչպես ժողովուրդների միմյանց ճանաչողությանը, այնպես էլ խթանում տնտեսական, մշակութային, տուրիստական, գործարար և այլ ոլորտներում առկա կապերի ամրապնդումն ու նոր շփումների ձևավորումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, տուրիզմի, կրթության և գիտության ու այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր։ Երկուստեք ընդգծվել է տարբեր բնագավառներում առկա փոխգործակցային ներուժի ամբողջական իրականցման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել են ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաև ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։