Լրահոս
Քաղաքական
20:11
14.01.25
273

Նոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին

Մոսկվան, որ բավականին կոշտ է արձագանքում Հայաստանի՝ եվրաինտեգրման վերջին քայլին, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շուրջ, կարծես, մեծ աղմուկ չի բարձրացնում:    

Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքելը  «Հայաստանի սուվերեն որոշումն է», ասել են Լավրովն ու Պեսկովը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ  Միացյալ Նահանգները Հայաստանին կստիպի միանալ հակառուսական պատժամիջոցներին: