Լրահոս
Միջազգային
22:13
09.12.24
181

Ո՞վ է Սիրիայի նոր տերը. Ջուլանին՝ նոր բռնակա՞լ, թե՞ ազատարար

 

Բռնապետությունից ազատագրու՞մ, թե՞ բռնությունների ու քաոսի նոր դարաշրջան: Արդեն 1 օր է՝ Սիրիայում իրադրության տերը 42-ամյա իսլամիստ Ջուլանին է՝ «Ալ Քաիդայի» նախկին մարտիկը: Նա խոստացել է խնայել ազգային-կրոնական փոքրամասնություններին, որոնց հանդեպ պատերազմական հանցագործություններ է գործել իր գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը: Հալեպում, որտեղ դեռ մոտ 15 հազար հայ է ապրում, հայկական համայնքը անվտանգության երաշխիքներ է ստացել քաղաքի նոր իշխանությունից: Ո՞վ է Սիրիայի նոր տերը, որից 10 օր պահանջվեց Ասադի ռեժիմը տապալելու համար: