Լրահոս
Միջազգային
22:54
11.05.26
160

Ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ. Եվրոպայում անուն են որոշում, Ուկրաինան նոր հարվածների մասին է հայտնում

Մոսկվան ու Կիևը խախտել են հրադադարը լռության երրորդ օրը: Առաջնագծում և ռազմաճակատում դրոնային հարվածների մասին է հայտնել Զելենսկին: Ռուսական կողմն էլ ուկրաինայի հարձակումների մասին է տեղեկացրել: Ի՞նչ արդյունք կտան այս ֆոնին ակտիվացող արևմտյան միջնորդական ջանքերը: Եվրամիությունը համաձայն չէ, որ Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերով հնարավոր բանակցություններում Եվրոպան Գերմանիայի նախկին կանցլերը ներկայացնի: Շրոյդերի թեկնածությունը Պուտինն էր առաջարկել: Բանակցությունների համար Սպիտակ տունը Թրամփի հատուկ բանագնացին ու փեսային է ուղարկում Մոսկվա: