Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:11
16.05.26
647

«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ»․ իսրայելական «Kan 11»-ի կոպիտ սխալը և Իրանի դեսպանատան արձագանքը

Img default alt hy

Իսրայելական «Kan 11» հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակման ժամանակ սխալմամբ Հայաստանի դրոշի փոխարեն ցուցադրել է Ադրբեջանի դրոշը։ 

Միջադեպին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանատունը՝ հայտարարելով, որ որևէ մեկը չի կարող այլ դրոշ պատկերել Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն։ 

«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,– ասված է ՀՀ–ում Իրանի դեսպանության X-ի էջում։