Լրահոս
Հասարակական
15:00
09.12.24
256

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Img default alt hy

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 12-14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։