Լրահոս
Միջազգային
23:44
24.06.24
172

Ողբերգություն՝ Ղրիմի լողափին. ռուս երեխաներ են զոհվել ուկրաինական հարվածներից

Ռուսական կողմը հայտնում է, որ Սևաստոպոլի լողափին Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել: Սևաստոպոլի նահանգապետի տեղեկությամբ՝ զոհերի թվում երկու երեխա կա։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկ կեսօրին ուկրաինական բանակը ԱՄՆ-ի մատակարարած «Ատաքս» հրթիռներով հարձակվել է Սևաստոպոլի վրա: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով՝ 124 մարդ, այդ թվում՝ 27 երեխա է տարբեր ծանրության վնասվածքներ ստացել։ Սևաստոպոլում այսօր սգո օր է հայտարարվել։