Լրահոս
Արցախ
14:30
21.06.24
206

Օկուպացված Արցախում պայթյունից ադրբեջանցի է մահացել, վիրավորներ կան

Img default alt hy

Օկուպացված Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ զինամթերքի պայթյունից ադրբեջանցի է զոհվել:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, 1980-ին ծնված Ռագիֆ Իսաևն Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից էր:

Միջադեպի հետևանքով տուժել են գործակալության այլ աշխատակիցներ, նրանք հոսպիտալացվել են: