-
Քաղաքական
Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան
12:2714.05.25 -
Կրթություն և գիտություն
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
12:1914.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Իրավական
Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան
11:5714.05.25 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25
Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձայնը լսեմ․ MediaHub

«Ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ հիմա դուռը կբացվի, Գուրգենս ներս կմտնի։ Գիտե՞ք որքան դժվար է գիտակցել, որ տղադ գերության մեջ է։ Միակ սրտահովությունն այն է, որ ողջ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է ջերմուկցի Էլմիրա Զաքարյանը։
Նրա որդին՝ 36-ամյա Գուրգեն Ստեփանյանը, Բաքվում պահվող 23 գերիներից մեկն է։
Ինչպե՞ս եղավ, որ նա նույնպես գերեվարվեց. Էլմիրան մանրամասները պատմելիս հիշում է սեպտեմբերյան դեպքերը, թե ինչպես առանց Գուրգեն լքեց Ստեփանակերտը։ Ընտանիքը վերջին 15 տարին ապրում էր Ստեփանակերտում, աշխատում էին։ Սեպտեմբերի 19-ին Գուրգենն Ասկերանի վերին ենթաշրջանում էր, այնտեղից էլ անհետ կորել է։
«Երբ սկսվել են մարտերը, կապն ընդհատվել է։ Կրակի դադարից հետո սպասում էի, որ շուտով կգա։ Մի քանի օր անց այդ գյուղերի մարդկանց սկսեցին տարհանել, բայց Գուրգենից լուր չկար։ Գնալով իրավիճակը վատանում էր։ Ամսի 25-ին դուրս եկանք ու ճամփա ընկանք։ Ամբողջ ճանապարհին աղոթում էի, որ Գուրգենը ողջ լինի։ Ահավոր էր առանց իրեն գալը, մտածում էի՝ զոհվել է։ Հասանք Հայաստան ու Կարմիր խաչի միջոցով սկսեցինք նրա որոնումները»,- հիշում է մայրը։
Էլմիրան ասում է, որ ենթադրությունների մակարդակում, ինչ ասես, որ չի մտածել, իսկ գերեվարվելու միտքը վերջում է ծագել։ Մինչ ընտանիքը փորձում էր գտնել Գուրգենին հավանական ու անհավանական վայրերում, օրեր անց Բաքվից զանգ են ստացել։
«Զանգել է քրոջը, ասել՝ «իմացեք, որ ողջ եմ և գտնվում եմ Բաքվում, գերեվարվել եմ»։ Երկար չի խոսել։ Դրանից հետո ես սկսել եմ աշխատել Կարմիր խաչի ու իրավապաշտպան գրասենյակների հետ։ Նրանց միջոցով ամիսը մեկ անգամ զանգի հնարավորություն ստեղծվեց։ Չեք պատկերացնում, օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձայնը լսեմ»,- նշում է Էլմիրան, ավելացնում, որ հիմա արդեն շաբաթական է դարձել զանգերի հնարավորությունը։
Գուրգեն Ստեփանյանն Ադրբեջանի գերիների պահման վայրից նաև տեսագրություն է ուղարկել ընտանիքին․ «Երբ սկզբից լուսանկար ինձ փոխանցեցին, տեսքը լավ չէր, հիմա արդեն լավ է, հաճախ ենք խոսում։ Ե՛վ ինքն է կարոտում մեզ, և՛ մենք ենք կարոտում իրեն։ Օրեր ենք հաշվում, թե երբ տուն կգա։ Օր ու գիշեր խառնվել են իրար, կհանգստանամ այն ժամանակ, երբ տղաս կգա։ Համենայնդեպս, հավատս չեմ կորցնում»,- հավելում է նա։
Հիշեցնենք, որ Բաքվում այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետևանքով պատանդառված անձինք են։ Բացի այդ, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին։
-
19:20 10.05.25 Ո՞ղջ է, թե՞ մեռած. Բաքվի բանտում 15 օր հացադուլից հետո Վիգենը զանգել է կնոջը Կարդալ ավելին
-
23:00 02.05.25 Մահացել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը Կարդալ ավելին
-
17:15 01.05.25 ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում Կարդալ ավելին
-
14:45 01.05.25 Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Արցախի մասին Կարդալ ավելին