Լրահոս
Հայաստան
20:44
28.05.24
117

Օրհասական է իրավիճակը Լոռիի շրջափակված բնակավայրերում. ե՞րբ կվերականգնվեն փլուզված կամուրջները

 

Չորս տասնյակ քաղաքներ ու գյուղեր պաշտոնապես հայտարարվել են աղետի գոտի: Նախնական գնահատականով՝ ամենաշատը տուժել է Լոռու մարզը: Ախթալայի խանութներում գրեթե սնունդ և ջուր չկա: Խմելու ջրի դեֆիցիտ է նաև Լոռիի երեք քաղաքներում: Ավերիչ ջրհեղեղից տուժած մարզերում «հրատապ խնդիրներ լուծելու համար» գործադիրը 300 միլիոն դրամ է հատկացրել: