Լրահոս
Ժամանց
23:59
19.10.24
234

Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել

Img default alt hy

Հնդկաստանի Դելիի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկներն օգնել են 23-ամյա մի հիվանդի, ով գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է kp.ru-ն։

Տղամարդու տառապանքի պատճառը բարակ աղիքում թաքնված 3 սանտիմետրանոց խավարասերն է եղել: Օգտագործելով առաջադեմ էնդոսկոպիկ տեխնոլոգիաները՝ բժիշկներն հիվանդին ազատել են տհաճ «վարձակալից»՝ հավելելով, որ տղամարդը ճիշտ ժամանակին է օգնության դիմել։ Իրավիճակը մահացու է եղել:

Անհայտ է, թե ինչպես է միջատը հայտնվել տղամարդու աղիքներում։ Երկու վարկած կա` կամ միջատը սողացել է տղամարդու բերանը, երբ նա քնած է եղել, կամ հիվանդն ինքն է ակամա կուլ տվել խավարասերին ուտելիքի հետ միասին: