-
Քաղաքական
ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
23:1223.06.25 -
Միջազգային
Իրանն օգնությո՞ւն է խնդրում Ռուսաստանից. ի՞նչ է քննարկելու Մոսկվան Երևանի հետ
22:5723.06.25 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանում և Իսրայելում. պատերազմը թեժանում է ամերիկյան միջամտությունից հետո
21:5823.06.25 -
Միջազգային
Իրանը հարվածել է Դոհայում ամերիկյան ռազմաբազային. Իրանի պետական հեռուստաընկերությունը հաստատել է
21:1123.06.25 -
Միջազգային
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ
21:0623.06.25 -
Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը
20:1823.06.25 -
Հասարակական
Մեծ Թուրանի ծրագիրը Փաշինյանի՞ ձեռքով է իրականացվում. ժողովուրդը հայհոյում է, պատմաբանը՝ բացատրում
20:1023.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրել
20:0923.06.25 -
Քաղաքական
Փաշինյանը Վահան Հակոբյանն ազատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
19:2923.06.25 -
Հասարակական
Ռադիացիոն ճառագայթման վտանգ դեռ կա, ճառագայթում՝ ոչ. ինչպե՞ս պետք է պաշտպանվել
19:1423.06.25 -
Քաղաքական
Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ
18:4523.06.25 -
Իրավական
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպան
18:2423.06.25 -
Տարածաշրջան
Արդյո՞ք մարդիկ նույն ձև կքննադատեն Ֆրանսիայի դեսպանին՝ օկուպացված Շուշի այցելելու համար. Բադալյան
17:1523.06.25 -
Իրավական
Սամվել Կարապետյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
17:0523.06.25 -
Իրավական
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
17:0023.06.25 -
Հասարակական
Ուշքս գնացել էր, բան չեմ հիշում. նոր մանրամասներ՝ երեք անչափահաս մարզիկների վրաերթի մասին
16:1623.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին
16:0923.06.25
Որտե՞ղ է տրամաբանությունը․ վերջին օրերին ամենաշատը քննարկվող թեմայի մասին

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան ալիքում գրում է․
Գիտե՞ք, չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ ոչ միայն մտածեն, այլ բարձրաձայեն իրենց կարծիքն այն մասին, թե՝ որպեսզի քաղաքագիտական միտքը մեր երկրում էս մակարդակից դուրս գա, պետք է հայտնի, հարգված քաղաքագետներ այսինչն ու այնինչը դադարեն վերլուծություն անել:
Չի բացառվում՝ գտնվեն մարդիկ, որոնք կլինեն այն կարծիքին, թե՝ որպեսզի մեր երկրում աղանդները վերանան, պետք է կաթողիկոսն ու սրբազանները հրաժարական տան: Իհարկե՝ այդ մարդիկ կարող են մտածել, թե կաթողիկոսի ու սրբազանների հրաժարականից հետո աղանդները վերանալու են ինքնաբերաբար:
Չի բացառվում մեր երկրում լինեն մարդիկ, որ մտածեն՝ որպեսզի լրագրությունը էս անմակարդակ, փնթի վիճակից դուրս գա, դաշտը մխտռող իշխանական ֆեյք և ֆեյքերի ոճից չտարբերվող օֆիցիալ լրատվամիջոցները դադարեն մանիպուլյացիա տարածել, դրա համար պետք է փակվեն առաջատար լրատվամիջոցները, հաղորդումները, ասենք, կներեք մեծամտության համար, բայց Սևակ Հակոբյանը կամ Սաթիկ Սեյրանյանը և այլք հայտարարեն, որ դուրս են գալիս լրագրությունից: Իհարկե՝ նրանք չեն կարողանա հիմնավորել, բայց դե կարծիք է:
Չի բացառվում լինեն մարդիկ, որ հայտարարեն, թե, օրինակ, որպեսզի «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում վիրահատության ժամանակ մարդ չմահանա, պետք է «Էրեբունի» հիվանդանոցը փակվի:
Չի բացառվում նաև, որ լինեն մարդիկ, այդ թվում՝ փաստաբաններ, որոնք ասեն, թե որպեսզի, օրինակ, Արմեն Դանիելյանը այլևս արդարացի վճիռներ կայացնի, իսկ Կարեն Անդրեասյանը այլևս չլինի ԲԴԽ նախագահ, պետք է բոլորիս հայտնի և հարգված փաստաբանները դուրս գան փաստաբանությունից։
Օրինակ, գուցե մարզադպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսնակ մարզիկները հայտարարեն, թե քանի դեռ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները չհայտարարեն, որ ավարտում են մարզական կարիերան (չնայած, որ լավ մարզավիճակում են), մենք հաջողություն չենք ունենա։
Անկապ ա, չէ՞, բայց մենք էնպիսի հասարակության մեջ ենք ապրում, որ տարբեր կարծիքներ կարող են հնչել և հնչում են ամեն օր:
Մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, քաղաքական գործիչներ, մանր կուսակցապետեր, դպրոցականներ, հասարակական դեմքեր, կթվորուհիներ, պատուհան մաքրողներ, մանկավարժներ, շինարարներ կամ ընդհանրապես մասնագիտություն չունեցողներ, որոնք իրենց կարծիքն են ասում ու գրում որտեղ ուժները հերիքում է: Կան նաև մարդիկ, որոնց ուժը նաև հերիքում է իրենց կարծիքը մի 50 դոլարանոց գովազդի տակ դնել կամ մի մասնագետի միջոցով դիտում լցնել և հեղինակավոր ցույց տալ: Կան, իհարկե հեղինակավոր մարդկանց կարծիքներ, որոնք պետք է լինեն, բայց նաև լավ կլինի, որ նրանց խոսքն էլ ժամանակին ու ճիշտ հասկանան նրանք, ովքեր հետո վերարտադրում են:
Ակնարկս, կածում եմ, հասկանալի է, բայց ավելի կոնկրետ մեկ բան ասեմ: Մինչ Բագրատ սրբազանը Կիրանցից կհասներ Երևան, շարժումը իբր թուլացնելու, իբր վարկաբեկելու համար հազար տեղով կտրել-տարածել էին երկրորդ նախագահի՝ ասուլիսում հնչած խոսքը, որ իր կարծիքով, այս իավիճակում լավագույնս կարող է միավորել ժողովրդին մեր հարգված սրբազաններից մեկը:
Նախագահի այդ խոսքը կտրվեց կոնտեքստից, բոլոր հնարավոր եղանակներով տարածվեց, էլ սոցցանցերում, էլ կայքերում, էլ հեռուստատեսությամբ, գովազդի տակ դրած կարողացան հասցնել Հայաստանում ապրող բոլորին և Սփյուռքի հայրենակիցներին՝ հայտարարելու համար, իբր Շարժումը կազմակերպել է Քոչարյանը, սրբազանին ուղղորդում է Քոչարյանը: Բայց դա ոչ միայն չխանգարեց, այլ գուցե հենց այդ «վիրուսային» ռոլիկի շնորհիվ Հանրապետության հրապարակում հավաքվեց ամենաշատ թվով մարդիկ ՀՀ պատմությամ մեջ:
Ասածս ո՞րն է. յուրաքանչյուր մարդ «բաստիոնում» իրավունք ունի իր կարծիքը հայտնել, անկախ դրանում տրամաբանության առկայությունից կամ բացակայությունից: Եվ յուրաքանչյուր ոք, ում վերաբերում է այդ կարծիքը, ազատ է բանի տեղ դնելու կամ չդնելու այն:
Միքայել սրբազանը ասել է իր կամ ոչ իր կարծիքը, մարդիկ կան, որ համամիտ են ու տարածում են, մարդիկ կան, որ որպես իրենց պայքարի գիծ են տարածում: Կան քաղաքական գործիչներ կամ գործիքներ, որոնք, իմ վստահ համոզմամբ, կարող են, օրինակ, թվացյալ հաջողություն գրանցել ընտրություններում, եթե մնան քվեաթերթիկում միակը: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում մասնակից 24 ուժից 21-ը մի քիչ ավելի շանս կունենային, եթե խորհրդարան անցած երեք ուժը չլիներ: Ամենաքիչ ձայն հավաքած ուժը կունենար ամենամեծ շանսը, եթե մյուս 23-ը չլինեին:
2013 թվականին, երբ աշխատում էի «Երկիր Մեդիա»-ում, գյուղերից մեկում ընտրություն պետք է լիներ: Թեկնածուներից մեկը խնդրել էր խմբագրիս նկարահանող խումբ ուղարկել՝ ասելով, որ ինքը շատ ուժեղ է, բայց վախենում է ընտրակեղծիք անեն, չընտրվի, քանի որ ընդդիմադիր է: Գնացինք լուսաբանելու: Ամբողջ օրը ես ու օպերատորս մեզ կոտորեցինք, որ լուրջ խախտումներ գտնենք, բայց բացի ավտոներով ընտրողներին բերելուց, ընտրատեղամասի դիմաց կուտակումներից, մեկ էլ տարեցներին քվեախուց ուղեկցող-օգնող մի քանի դեպքից, այլ բան չնկարեցինք: Մեզ դիմած թեկնածուն զբաղեցրեց 4-րդ տեղը (5 թեկնածու էր): Երբ ասացի՝ ոնցոր էդքան էլ ուժեղ չէիր, արդարացավ. «Որ գյուղապետը չմասնակցեր, ԲՀԿ-ականը մի ձև դուրս գար խաղից, անկուսակցական այսինչն էլ հաներ թեկնածությունը, հաստատ կրող էի»:
Բոլոր-բոլորն են կյանքում որոշ հարցերում անհաջողության հասնում. քչերը պատճառը փնտրում են իրենց մեջ, շատերը՝ ուրիշների մեջ, կամ կոնկրետ տեղ:
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
00:00 24.06.25 Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ Կարդալ ավելին
-
23:12 23.06.25 ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը Կարդալ ավելին
-
22:28 23.06.25 «Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Կարդալ ավելին