Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
14.05.26
142

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վուլգար արտաքինով կանանց մայրաքաղաքի թաղերից մեկում բնակիչները, բառի բուն իմաստով, վռնդել են` թույլ չտալով, որ ՔՊ-ի բուկլետները բաժանեն, քարոզչություն անեն։

«Փաստ»

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն այնքան անհանգստացած է առաջիկա ընտրություններում սպասվող պարտությամբ, որ կարգադրել է ամբողջ հանրապետությունը ողողել իր մեծադիր, փոքրադիր ու միջինադիր նկարներով՝ «ոչ մի պատ առանց Նիկոլ Փաշինյանի նկարի» սկզբունքով:

«Հրապարակ»

Մայիսի 16-ին՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։ Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է:

«Փաստ»

Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանի հետ: