Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
22.03.25
104

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Սահմանազատման աշխատանքները կանգնած են` սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում». ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան:

«Ժողովուրդ»

ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրը:

«Հրապարակ»

Ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։

«Հրապարակ»

Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաեւ արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների եւ այլ հարցեր:

«Փաստ»

ՔՊ-ն ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը Գյումրիում՝ մրցակից թեկնածուների դեմ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: