Լրահոս
Մամուլի տեսություն
09:47
13.05.26
105

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեկ ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ մի երիտասարդ Փաշինյանին ասել է. «Դուք պետք է հեռանաք։ Գիտեմ, շատերին հաճելի չի լինի, բայց Դուք հանձնել եք Արցախը, Դուք 5 հազար տղաների մահվան առիթ եք դարձել»:

«Հրապարակ»

ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել»` փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։

«Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել, հայտարարել, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ 

«Հրապարակ»

ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված: Բոլորը մրցում են, թե օրվա ընթացքում ով ավելի շատ լայվ կմտնի ու ցույց կտա իր կատարած քարոզչական աշխատանքները։

«Իրավունք»

Հոգեւորականների դեմ արշավը մոտ օրերս կրկին կմտնի ակտիվ փուլ, չեն բացառվում նոր ձերբակալություններ։ Փաշինյանին հունից հանել է Վեհափառ Հայրապետի` Կարապետյանին այցելելու փաստը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի հետ: