Լրահոս
Հասարակական
14:22
08.12.24
322

Ոսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաներում Ոսկետափ գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Առաքելյան և Անահիտ Պողոսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։