Լրահոս
Սպորտ
11:35
15.08.24
177

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ․ Կարվախալն ու Մոդրիչը՝ ռեկորդի հեղինակ

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը և խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ֆենոմենալ նվաճման են հասել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում։

Իսպանացի պաշտպանն ու խորվաթ կիսապաշտպանը հինգ անգամ նվաճել են գավաթը՝ դառնալով մրցաշարը երբևէ ամենաշատ հաղթած խաղացողները: Կարվախալը և Մոդրիչը նվաճել են ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը 2014, 2016, 2017, 2022 և 2024 թվականներին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթանակի հասավ «Ատալանտայի» նկատմամբ։

Աղբյուր՝ ArmSport.am