Լրահոս
Միջազգային
16:15
02.03.24
101

Պաղեստինի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Img default alt hy

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։

«Ճիշտ ճանապարհը կլինի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելը՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար... Սակայն այս պահին երկրները քաջություն չունեն Իսրայելին որևէ բան ասել»,- նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կայացած պանելային նիստի ընթացքում:

Ալ-Մալիքին նաև կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Նաբուլսի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ նախ դրանք պետք է կիրառի Միացյալ Նահանգները։