Լրահոս
Միջազգային
22:09
24.05.24
206

Փամփուշտի հետքեր չեն գտել Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի բեկորների վրա

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի բեկորների վրա փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել։Այս մասին Իռնա գործակալությունն է հայտնում՝ հղում անելով Իրանի զինուժի գլխավոր շտաբի նախնական զեկույցին: Նշվում է նաև, որ ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, իսկ վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ: Հաղորդվում է, որ անձնակազմի զրույցների ձայնագրություններում կասկածելի հարցեր չեն նկատվել։