Լրահոս
Քաղաքական
20:08
15.05.26
229

Փաշինյանական վիրավորանքներին՝ համարժեք պատասխաններ. կոշտացել է նախընտրական բառապաշարը

Քարոզարշավի առաջին իսկ  շաբաթվա ընթացքում ակնհայտորեն կոշտացել է ընտրապայքարի մասնակից ուժերի  հռետորաբանությունը: 

Ընդդիմությունը պնդում է, որ պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարի վիրավորական, սպառնալից, հայհոյախառն  արտահայտություններն են քաղաքական մրցակիցների հասցեին և որ ընդդիմադիրները երբեմն ստիպված են  հնարավորինս համարժեք արձագանքել նրա «ատելության խոսքին»: