-
Միջազգային
ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով
23:5714.01.25 -
Քաղաքական
1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան
23:4814.01.25 -
Քաղաքական
«Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը
23:3514.01.25 -
Քաղաքական
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
23:2914.01.25 -
Քաղաքական
Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն
23:1714.01.25 -
Քաղաքական
Կանայք՝ Փաշինյանի կաբինետում. խոցելի տղամարդիկ, Սրբուհի Գալյանը և Հայաստանի թիվ մեկ բանտապետը
22:4014.01.25 -
Քաղաքական
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
22:3314.01.25 -
Հասարակական
Բերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներ
21:4914.01.25 -
Քաղաքական
Փաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում
21:3614.01.25 -
Քաղաքական
Ի՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների
21:2914.01.25 -
Առողջապահական
Վիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքը
21:0014.01.25 -
Քաղաքական
ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար
20:5214.01.25 -
Քաղաքական
Նոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին
20:1114.01.25 -
Հասարակական
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
20:0014.01.25 -
Մշակույթ
ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր
19:4514.01.25 -
Միջազգային
Լոս Անջելեսը միտումնավո՞ր են այրել. զայրացրել է ամերիկացիներին Բայդենի որոշումը
19:3514.01.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ․ News.am
19:1214.01.25 -
Առողջապահական
Եղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներին
19:0014.01.25 -
Քաղաքական
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
18:4514.01.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արտակարգ դրություն է Գլենդելում. կատաղի վեճեր է բորբոքել ապոկալիպտիկ հրդեհը
18:3014.01.25 -
Քաղաքական
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1514.01.25
Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան
![Img default title HY Img default alt hy](https://img4-news.5tv.am/storage/files/news/111907-originalthumb-780x_.jpg?token=8b53bde9a2bdd1b054d3ea6c8703ba85)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։ Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
-Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչու՞։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնու՞մ է այս հարցերը։
-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:
Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:
Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:
Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:
Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:
Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:
-ԱԺ նախագահը, նույն հարցազրույցում, հայտարարեց, որ չի բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները ներքուստ համաձայն են Բաքվի այս պահանջին և հիմա հասարակությանն են նախապատրաստում։
-Դեմոգրաֆիական ռումբը Ադրբեջանի զինանոցում՝ Հայաստանը միջից պայթեցնելու միջոց է: Սա չտեսնելը ոչ թե կուրություն է կամ տգիտություն, այլ երկրի ապամոնտաժման հերթական ապացույց: Այս տրամաբանության մեջ տխուր օրինաչափություն է, որ գործող վարչախումբը ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա է աշխատում, այլ բացում է հերթական Օվերտոնի պատուհանը:
Խնդրի համար սկզբունքային է չդիտարկել արցախահայերին որպես հակակշռող փաստարկ, Արցախը և իր ժողովուրդը ամբողջությամբ այլ իրավա-քաղաքական կատեգորիաների մեջ են: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում Հայաստան եկող ադրբեջանցիների պոտենցիալ վտանգը կհակակշռվեր Ադրբեջանից փախած մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցների փաստարկով:
-Հայկական բեռնատարները Լարսից վերադառնում են։ Ռուսական գերատեսչությունը անսպասելի խստացրել է ֆիտոսանիտարական հսկողությունը։ Արդյո՞ք Մոսկվան փոքր չափի պատժամիջոցների է դիմում, հաշվի առնելով հակառուսականության աճը Հայաստանում և դեպի Արևմուտք ռևերանսները։
-Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամում Փաշինյանի մեղքը հայտնի է և աններելի: Բայց ազնիվ չի լինի, եթե չնշենք ռուսական կողմի բազմաթիվ սխալների մասին այս ուղղությամբ: Հայաստանի գեոպոլիտիկ պատմությունն այնպես է ընթացել, որ մեր վերջին եվրոպական հարևան երկիրը եղել է Բյուզանդական կայսրությունը մոտ 1000 տարի առաջ, իսկ նրանից առաջ ՝ Հին Հռոմը:
Աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել քաղաքական որոշմամբ: Մենք կարող ենք և պետք է դառնանք եվրոպական տիպի պետություն՝ չմոռանալով, որ գտնվում ենք Եվրասիական տարածքում:
Քո անտառի արջից կարող ես նեղսրտել իր երկար քնելու, աղմկոտ լինելու կամ գայլ ու աղվեսի հետ շփվելու համար: Բայց գժտվել, խռովել և իր փոխարեն հույսը դնել հարևան անտառի սլացիկ, գեղեցիկ, փարթամ եղջյուրներով եղնիկի վրա, կնշանակի դառնալ այդ նույն գայլի և աղվեսի ընթրիք:
-Ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառումներով և հարցազրույցներով գուժում է պետականությանը սպառնացող վտանգների մասին, սակայն լայնածավալ ակցիաներ վաղուց չկան։ Ընդհակառակը, ԱԺ-ում բարիդրացիական մթնոլորտ է իշխանության հետ։ Տպավորություն է, որ քաղաքական դաշտը, հանրության ակտիվ հատվածն ինչ որ բանի են սպասում։ Եթե իրոք պետականությանը վտանգ է սպառնում, ինչո՞վ կբացատրեք այս հանդարտությունը։
-Համաձայն եմ, որ վիզուալ հասարակական և քաղաքական կյանքը համարժեք չեն ո՛չ վերջին իրադարձություններին, ո՛չ էլ նոր սպառնալիքներին:
Կասկած չունեմ, սակայն, որ դժգոհության էներգիան ոչ թե վերացել է, այլ՝ անցել լատենտ փուլի: Ով և ինչպես կկարողանա կոմուլացնել այդ էներգիան և ուղղորդել ճիշտ հունով՝ սա է հիմնական հարցը: Լայնածավալ ակցիաները չպետք է ինքնանպատակ լինեն, քանզի ամեն անհաջողություն ավելի է խորացնում առկա ճգնաժամը:
Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միտքը պետք է նոր պրոդուկտ ստեղծի, որովհետև նախորդը վաղուց հասել է իր տարածման մաքսիմումին և կրիտիկական տեղաշարժ ապահովել չի կարող: Կրկնեմ հայտնի ճշմարտությունը. չի կարելի մշտապես անել նույն բանը և սպասել այլ արդյունքի:
Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը սա գիտակցում է և նպատակ չունի մենաշնորհելու Հայաստանի և Արցախի ապագայի մասին մտահոգվելու և ըստ այդմ՝ համարժեք գործելու առավելությունը:
-Իշխանական, մերձիշխանական ու նաև ոչ իշխանական որոշ շրջանակներ ավելի ակտիվ են սկսել խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու և իշխանափոխության միջոց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները ճանապարհ են, 2021-ին քաղաքական դաշտը շարժվեց իշխանության օրակարգով և տանուլ տվեց։
-Շատ բազմաշերտ հարցադրում է: Նախ թվարկված շրջանակների մոտիվացիան գնալու հնարավոր արտահերթ ընտրություներին խիստ տարբեր է: Արտախորհրդարանական ոչ իշխանականները օրինակ, ցանկանում են վերադառնալ խորհրդարան և ակտիվ քաղաքական գործունեությունը: Արտախորհրդարանական մերձիշխանականները ցանկանում են «ընդդիմությունափոխություն» անել և դառնալ Փաշինյանի կողմից կառավարվող խորհրդարանական շարասյուն: Իշխանությանը ձեռնտու է վերջիններիս տարբերակը, հատկապես՝ սրացող գեոպոլիտիկ միջավայրում: Բայց Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան:
Ավելորդ է հիշեցնել, թե ինչպես է իշխանախումբը կազմակերպում և տնօրինում ցանկացած ընտրություններ. Երևանի և ՏԻՄ ընտրությունները վկա:
Ուստի ակնհայտ է, որ երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս փուլում պետք չեն: Ինչպես 2021-ի ընտրությունները չհանգուցալուծեցին ճգնաժամը, այդպես էլ նոր արտահերթը դա չի անելու: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է:
Առկա ճգնաժամը քաղաքական չէ և այն հնարավոր չէ բուժել միայն քաղաքական մեթոդներով: Ճգնաժամը համակարգային է, քաղաքակրթական է, հայ ազգի «ով լինելու և ինչ ուզելու» ճգնաժամ է: Ինսուլտ ստացած հիվանդին անալգին-դիմեդրոլով չես բուժի:
-
00:17 15.01.25 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Կարդալ ավելին
-
23:48 14.01.25 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Կարդալ ավելին
-
23:35 14.01.25 «Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը Կարդալ ավելին
-
23:29 14.01.25 Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան Կարդալ ավելին