-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25 -
Հասարակական
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը
11:1221.04.25 -
Հասարակական
Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ. News.am
10:4821.04.25
Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան

Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ կենսունակ և դիմացկուն պետությունը՝ Հայաստանը, այժմ կանգնած է ամայացած վիճակում՝ կորցրած Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքներ, թուլացած պաշտպանություն, քայքայված դաշնակցային կապեր և հիասթափված ժողովուրդ։
Սակայն սա պարզապես Ադրբեջանի ագրեսիայի հետևանք չէ։ Այս իրավիճակը ուղղակի արդյունք է աննախադեպ վատ ղեկավարության և բանակցային հիմնարար սկզբունքների սիստեմատիկ խախտման։
Փաշինյանի բանակցային ձախողումները վերացական չեն։ Դրանք խորապես շոշափելի են և բերել են աղետալի իրական արդյունքների։ Նրա օրոք Հայաստանը իր վրա պատերազմ բերեց, չկարողացավ կանխել կամ դադարեցնել այն, և խայտառակ կերպով պարտվեց՝ հազարավոր զոհերով։ Հրադադարի հայտարարությունը ստորագրվեց ճնշման ներքո, սակայն նույնիսկ դրանից հետո նա չկարողացավ ապահովել այդ ճայտարարության մեջ Հայաստանի շահերին նպաստող որևէ դրույթի իրականացում։
Ավելին, նա հետո փաստացիորեն հանձնեց Լեռնային Ղարաբաղը Պրահայում՝ ավելի ուշ դրանից «ձեռք լվանալով» և ճանապարհ հարթելով ամբողջական էթնիկ զտման։ Այդ պահից ի վեր, Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացրել է իր պահանջները, ընդլայնել տարածքային հավակնությունները, առևանգել Արցախի ղեկավարությանը և օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Իսկ Փաշինյանը շարունակել է զիջումների ուղին։
Փաշինյանի բանակցային «մոտեցումը», եթե այդպես կարելի է անվանել, բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ։ Նա բազմիցս ընդունել է հակառակ կողմի պայմանները դեռևս բանակցություններից առաջ՝ զրկելով Հայաստանը ցանկացած լծակից։ Ավելին՝ նա հաճախ ընդհանրապես չի բարձրացրել հայկական առաջնահերթությունները։ Նրա վարքագիծը հիշեցնում է ոչ թե արդյունքի ձգտող ղեկավարի, այլ ամեն գնով ավարտման ձգտող անձի՝ առանց ողնաշարի և ռազմավարական մտածողության։
Վերջին օրինակը եղել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին կետերին համաձայնելը՝ իմանալով, որ Ադրբեջանի պահանջները դեռ շարունակվում են։ Բաքուն դեռ պահանջում է էքստերիտորիալ միջանցք Հայաստանի հարավով, Սահմանադրական փոփոխություններ, և Մինսկի խմբի լիարժեք չեղարկում։ Փաշինյանը համաձայնվել է այդ շրջանակին՝ առանց որևէ տեսանելի փոխհատուցման կամ երաշխիքի։
Այս օրինաչափությունը՝ զիջում առանց փոխադարձության, համաձայնություն առանց ապահովագրության, և երկխոսություն առանց վճռականության, թողել է Հայաստանը ռազմավարական առումով վտանգավոր անպաշտպան վիճակում։ Այսօրվա Հայաստանը կորցրել է ոչ միայն տարածքներ և կյանքեր, այլ նաև այն բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական կապիտալը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի հավակնություններին դիմակայելու համար։ Փաշինյանի ձախողումները հակամարտությունը վերածել են գոյաբանական ճգնաժամի։
Յուրաքանչյուր բանակցող գործում է որոշակի սահմանափակումների մեջ, բայց լավ առաջնորդները կարողանում են արդյունքներ կերտել հենց այդ պայմաններում։ Փաշինյանը գնացել է հակառակ ճանապարհով՝ վատ որոշումներ կայացնելով, մերժելով փորձագիտական խորհուրդները, և ընտրելով միակողմանի խոցելիությունը՝ բարդ և համարձակ դիվանագիտության փոխարեն։
Նա օտարել է դաշնակիցներին, սխալ է գնահատել հակառակորդներին և բաց է թողել ժամանակակից հայկական պատմության ամենակարևոր պահերը։
Բանակցություններուի հիմնական սկզբունքներից են՝ դիրքորոշումների փոխարեն շահերի վրա կենտրոնանալը, փոխշահավետ տարբերակներ ստեղծելը նախքան վերջնական որոշում կայացնելը, և օբյեկտիվ չափանիշների սահմանումը՝ արդյունքները կառավարելու համար։ Փաշինյանն այդ սկզբունքներից ոչ մեկը չի կիրառում։
Նրա պաշտոնավարման շրջանը պետք է դառնա ուսումնասիրության առարկա միջազգային հարաբերությունների և բանակցությունների դասընթացներում՝ որպես դասական օրինակ, թե ինչպես չպետք է բանակցել, և ինչպես թույլ ու անսկզբունքային դիվանագիտությունը կարող է հանգեցնել ազգային կործանման։
Հայաստանը ներկայում կանգնած է անվտանգության մղձավանջի առաջ։ Փաշինյանը ոչ միայն ձախողել է Հայաստանի շահերը պաշտպանելու գործում, այլ փաստացիորեն նպաստել է դրանց քայքայմանը»,-գրել է նա։
-
17:38 21.04.25 Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին Կարդալ ավելին
-
17:08 21.04.25 Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան Կարդալ ավելին
-
16:46 21.04.25 Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան Կարդալ ավելին
-
12:58 21.04.25 Ձեր քաղաքական օրակարգի ճանապարհը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հայի հիշողությունը. Գեղամ Մանուկյան Կարդալ ավելին