Լրահոս
Պաշտոնական լրահոս
20:00
04.04.24
277

Փաշինյանը մեկնեց Բրյուսել

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ»: